Անչելոտտի. «Ինձ մի քիչ զարմացրել են Խամեսի հետ կատարված փոփոխությունները»
Մադրիդյան «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին, ով այժմ գլխավորում է մյունխենյան «Բավարիան», «Արքայական թիմի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին կոչ է արել թևաթափ չլինել ու պայքարել հիմնական կազմում տեղի համար։ «Ռեալում» Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի գործերն այնքան էլ լավ չեն դասավորվում, և ԶԼՄ-ները մեկ անգամ չեն գրել, որ նա կարող է տրանսֆերի հանվել։ Այդուհանդերձ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկացել բաժանվել այդ ֆուտբոլիստից։
«Ամեն ինչ կախված է այն բանից, թե ֆուտբոլիստն ինչպիսի նվիրվածությամբ է խաղում։ Այո, ինձ մի քիչ զարմացրել են Խամեսի հետ կատարված փոփոխությունները։ Սակայն նա դեռ երիտասարդ է, և միշտ չէ, որ լավ է ստացվում։ Ֆուտբոլիստի համար ամենակարևորը պայքարը շարունակելն է։ Նույնիսկ այն դեպքերում, երբ ոչ բոլոր հանդիպումներում ես խաղադաշտ մտնում։ «Ռեալում» մրցակցության բարձր մակարդակի պատճառով խաղալը հեշտ չէ»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է championat.com-ը։