Ավակովը գործարարներին առաջարկել է հայ-վրացական խոհանոցով ռեստորան բացել
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ տեղի ունեցած վիճաբանության առիթով: Նա առաջարկել է բացել հայ-վրացական խոհանոց ունեցող ռեստորան՝ «Բե-բե-բե», գրում է Russia Today-ը:
«Հայ-վրացական «Բե-բե-բե» ռեստորան: Մուտքի մոտ կվաճառեն մեկ բաժակ օղի», - երգիծական «Чисто News» հաղորդման ժամանակ բիզնեսմեններին առաջարկել է Ավակովը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2015-ի դեկտեմբերի 14-ին Արսեն Ավակովի և Միխայիլ Սաակաշվիլիի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, և Ավակովը մեկ բաժակ ջուրը շփել էր Սաակաշվիլիի դեմքին: Իսկ Սաակաշվիլին էլ Ավակովին մեղադրել էր կոռուպցիոն գործողությունների մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ավակովի և Սաակաշվիլիի «մահացու մարտը» հայտնվել է YouTube-ում
- Ավակովը պատմել է, որ շոկի մեջ է ընկել Սաակաշվիլիի անտաշությունից
- Ավակովը դատի է տվել Սաակաշվիլուն