Առողջություն 13:10 08/09/2016 Հայաստան

Սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ. Արմեն Մուրադյան

«Ավելի քան քսան տարի Հայաստանը տարածաշրջանում առաջատար է եղել սրտային վիրահատության` հատկապես ինվազիվ միջամտությունների ոլորտում:  Այսօր էլ երկիրն ապահովված է լավագույն մասնագետներով, անհրաժեշտ բժշկական տեխնոլոգիաներով, իսկ որ ամենակարևորն է`տարիների ընթացքում հաստատվեց, որ ունենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող որակյալ սրտի վիրահատական ծառայություններ»,- այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի պաշոտնակատար Արմեն Մուրադյանը։

Նրա խոսքերով՝ շուրջ 20 տարվա ընթացքում, զարգացնելով Հայաստանում  սրտի վիրահատական ծառայությունները, 1 մասնագիտական կենտրոնից այսօր արդեն իսկ 11 բժշկական կազմակերպությունում առկա են ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքներ: Ըստ Ա.Մուրադյանի՝ որդեգրելով կառավարության մարզերի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը, վիրաբուժական այս ծառայությունը Հայաստանում իրականացնող 11  բժշկական կենտրոնից երկուսը գործում են Շիրակի և Սյունիքի մարզերում:

Արմեն Մուրադյանը նշեց, որ ելնելով ստեղծված իրավիճակից` հաշվի առնելով ինտերվենցիոն սրտաբանություն իրականացնող բժշկական կազմակերպությունների քանակի ավելացումը, մարդկային ներուժի բավարար ապահովվածությունը ոլորտում, ինտերվենցիոն սրտաբանության դեպքերի քանակի տարեցտարի աճը, պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների հերթագրումների ավելացումը և հիվանդների աճող արտահոսքը հարևան երկիր, ՀՀ առողջապահության նախարարության կողմից կայացվեց որոշում սրտաբանական ծառայությունների գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ:

Նրա խոսքերով՝ սեռևս 2015 թվականի «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագիրը ներդնելու ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են տնտեսագիտական հաշվարկներ ոչ դեղապատ ստենտի տեղադրման գնի վերաբերյալ: Ծրագիրը հաստատվեց 700.000 դրամի շրջանակներում` մեկ դեպքի փոխհատուցմամբ, գործող 1.100.000 դրամի փոխարեն: Որից հետո պարբերաբար անցկացվել են սահմանված կարգով քննարկումներ` դեղապատ և ոչ դեղապատ ստենտների տեղադրման գնային քաղաքականության վերանայման վերաբերյալ:

Արդյունքում, ըստ Արմեն Մուրադյանի, վերանայվել են պետական պատվերի փոխհատուցման առաջարկվող գները: Վերլուծությունը փաստում է, որ յուրաքանչյուր ամիս կտնտեսվի 32.552.000 դրամ, որը նույն ֆինանսական միջոցների տրամադրման դեպքում հնարավորություն կտա շուրջ 30 դեպքով ավելացնելու փոխհատուցվող սրտի վիրահատական միջամտությունների թիվը:

Միաժամանակ, հիվանդների շարունակական բուժումն ապահովելու նպատակով հետվիրահատական-վերականգնողական փուլում նշանակվում է «Կլոպիտոգրել 75 մգ» ազդող նյութ պարունակող «Պլավիքս75 մգ» դեղը: Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության արտադրության դեղի ներկրման գինը մինչ օրս եղել է 18,72 (ներառյալ ԱԱՀ) եվրո կամ 9950 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մանրածախ օղակներում վաճառվում է 10530-12000 դրամով:

Արմեն Մուրադյանը հայտնեց, որ սեպտեմբերի 7-ի Սանոֆի Ավենտիս դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացչության կողմից ստացվել է գրություն Պլավիքս 75 մգ N 14 դեղի նոր գնային առաջարկի վերաբերյալ` նոր խմբաքանակի ներկրման գինը կկազմի 7,89  եվրո (ներառյալ ԱԱՀ) կամ 4210 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Նա նաև նշեց, որ զուգահեռաբար իրականացվում են որակի ցուցանիշների բարելավման աշխատանքներ:

Այսպիսով, բժշկական կազմակերպություններին ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է վերանայել վճարովի ծառայությունների գները` այն համահունչ դարձնելով պետական պատվերով մատուցվող ծառայությունների գներին:

Առաջինը արձագանքել են «Գյումրու բժշկական կենտրոն»-ը, «Աստղիկ» բժշկական կենտրոնը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը»: «Ուրախությամբ պետք է փաստեմ, որ սրտի վիրահատությունների մատչելիության ապահովման կոչին այսօր միացել են նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններ»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Ըստ նրա՝ իրականացվող միջոցառումների արդյունքում ակնկալում են, որ բնակչության համար կապահովվի սրտային ծառայությունների մատչելիություն, կնվազեն հերթագրումները, երկրից հիվանդների արտահոսքը կնվազի, կբարելավվեն սրտաանոթային հիվանդությունների մահացության, հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշները: Իսկ, որ ամենակարևորն է, կբարձրանա բնակչության կողմից սրտի վիրահատական ծառայությունների մատուցման վերաբերյալ գոհունակությունը:

Ինչ վերաբերում է դեղերի շուկայական գների ուսումնասիրության վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականին, ապա Արմեն Մուրադյանը հայտնեց, որ    Առողջապահության նախարարության կողմից յուրաքանչյուր ամիս իրականացվում է 54 անվանում լայն սպառում ունեցող դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Հունվար-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 2,5 տոկոսով, որից 30 անվանում դեղերի գները նվազել են 13,02 տոկոսով, իսկ 24 անվանում դեղերի գները բարձրացել են 10,52 տոկոսով: Օգոստոս-սեպտեմբեր ամիսների դեղերի մանրածախ գների համեմատությամբ, թվով 54 անվանում դեղերի գները նվազել են ընդհանուր առումով 6,06 տոկոսով, որից 31 անվանում դեղերի գները նվազել են 7,08 տոկոսով, իսկ 23 անվանում դեղերի գները բարձրացել են 1,02 տոկոսով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}