Երբ ֆուտբոլը թանկ է ամեն բանից
Պուերտոռիկացի ֆուտբոլիստ Ռամոն Մարտին դել Կամպոն սեփական դարպասը վերահաս գոլից փրկելու փորձ կատարելիս ծանր վնասվածք է ստացել, որը ողջ մոլորակի ուժեղ սեռին ստիպում է սարսափել։
Պուերտոռիկացի պաշտպանը պետք է մտնի ֆուտբոլի պատմության մեջ՝ որպես ամենաանձնուրաց ֆուտբոլիստներից մեկը։ Եվ դա սոսկ նվազագույնն է, ինչով կարելի է փոխհատուցել նրա ստացած սարսափելի վնասվածքը։
Դել Կամպոն հանդես է գալիս ԱՄՆ-ի ֆուտբոլի առաջին լիգայի առաջնության «Պուերտո Ռիկո» ակումբում։ Հերթական տուրի խաղում, որում նրա թիմին դիմակայում էր «Մայամին», ֆուտբոլիստն իր դարպասը վերահաս գոլից փրկելու համար դիմեց հուսահատ քայլի՝ ձգտելով գնդակը հեռացնել դարպասային գծից։ Փորձն ավարտվեց լիակատար ձախողմամբ։ Քիչ էր, որ գնդակը, այնուամենայնիվ, հայտնվեց դարպասում, ֆուտբոլիստն էլ սարսափելի վնասվածք ստացավ՝ տղամարդկային ամենաթանկ մասով հարվածելով դարպասաձողին։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։