
Ինչո՞վ է զբաղվելու Հովիկ Աբրահամյանը
Այսօր Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է զբաղվելու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Հովիկ Աբրահամյանը շարունակելու է զբաղվել քաղաքական գործունեությամբ Հանրապետական կուսակցության կազմում», -արձագանքեց Աշոտյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է նա ղեկավարի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը խորհրդարանական ընտրություններից առաջ, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել»:
Հարակից հրապարակումներ`
- Ապագա կառավարությունը կլինի համախոհների թիմ. ՀՀԿ փոխնախագահ
- ՀՀԿ-ն որոշել է նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ. Արմեն Աշոտյան