Ուկրաինան վաղը կհայտարարի «Եվրատեսիլ-2017»-ը հյուրընկալող քաղաքի անունը
Ուկրաինան վաղը կհայտարարի, թե «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը որ քաղաքում է անցկացվելու: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ հաղթող քաղաքի անունը կհայտարարվի ճեպազրուցի ժամանակ, որը նախատեսված է տեղական ժամանակով 13:00-ին:
Ուկրաինայի՝ «Եվրատեսիլ-2017»-ի հիմնական հավակնորդ քաղաքներն են՝ Կիև, Դնեպր ու Օդեսա:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով մրցույթի կազմակերպիչ «Եվրոպական հեռարձակողների միությանը», հայտնել էին, որ Ուկրաինան հնարավոր է զրկվի մրցույթն անցկացնելու իրավունքից՝ կազմակերպչական խնդիրների պատճառով: Այդ դեպքում հնարավոր է մրցույթն անցկացվի Ռուսաստանում:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ջամալայի հաղթանակից հետո Ուկրաինան իրավունք է ստացել «Եվրատեսիլ-2017»-ը կազմակերպել իր քաղաքներից որևէ մեկում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան