Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Ա. Կ.-ի, նկատմամբ:
ՀՔԾ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Ա. Կ.-ն խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը:
Այսպիսով՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով 6 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որոնցից 4-ի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՔԾ-ից, սակայն չեն տեղեկացնում արդյոք իրավապահների թիրախում հայտնված անձը ոստիկա՞ն է, թե՞ ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Խորենացիում լրագրողների նկատմամբ բռնությունը ոստիկանության կողմից թիրախավորման արդյունք է եղել. ՏՎԽ
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
- Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Սարի թաղում «լրագրողներին խոչընդոտած» երկու անձինք կալանավորվեցին
- Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան