Սիմոնա Հալեպ. «Պայքարեցի մինչև վերջ»
Ռումինիայի ներկայացուցիչ Սիմոնա Հալեպն ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ «US Open»-ի քառորդ եզրափակչի հանդիպումից հետո ափսոսանք է հայտնել կրած պարտության համար։
«Դա վատ խաղ չէր,- Հալեպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես լավ խաղացի։ Որոշ դրվագներում, իհարկե, կարելի էր ավելի լավ գործել։ Ընդհանուր առմամբ՝ թենիսի մակարդակը շատ բարձր էր։ Ես պայքարեցի մինչև վերջ, ուստի ինձ նորմալ եմ զգում։ Պետք է արժանին մատուցել Սերենա Ուիլյամսին։ Նա աշխարհի լավագույն թենիսիստուհին է։ Մի քիչ տխրել եմ կրած պարտության պատճառով, բայց պետք է նաև դրական պահեր տեսնել»։