Արմավիրում գազալցակայանի պայթյունից ինն օր անց մահացել է նաև աշխատակիցը
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վերջնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյունից ինն օր անց հիվանդանոցում մահացել է 1983 աշխատակիցը՝ Ա. Գրիգորյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ մահը վրա է հասել սեպտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին պայթյուն էր տեղի ունեցել «Նորապատ ԱԿ» գազալցակայանում: «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ 1970 թ. ծնված Տ. Պ.) լիցքավորման ժամանակ տեղի էր ունեցել պայթյուն, վարորդը տեղում մահացել էր, իսկ գազալցակայանի աշխատակիցը ստորին վերջույթների կոտրվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի ԲԿ, այնուհետև տեղափոխվել է Երևանի «Էրէբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: