Հունիսի 1-ին Կենդանաբանական այգին ընդունել է 65 հազար այցելու
Անցած 4 ամիսների ընթացքում այգին ունեցել է 236000 այցելու, որից 65. 000-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, հնարավորություն է ունեցել այցելելու անվճար: Նման տվյալներ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Երևանի քաղաքապետարանի ծրագրով բարեկարգված ու նոր հարմարություններով ապահովված Երևանի կենդանաբանական այգին հանգստի յուրօրինակ վայր է դարձել մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Երևանի կենդանաբանական այգում արդեն իսկ մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման և բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը:
Հարակից հրապարակումներ`
- Կենդանաբանական այգու 2016 թ.-ի տարեշրջանի պաշտոնական բացումը՝ Մայիսի 1- ին
- Երևանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը
- Երևանի կենդանաբանական այգու Մանուկ գետաձին էֆթանազիայի կենթարկվի