Համայնքապետի ընտրությունները գյուղերի մեծ մասում կանցկացվեն առանց մրցակցության
Այսօր՝ ժամը 18-ին լրացավ սեպտեմբերի 18-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների ինքաբացարկ հայտնելու ժամկետը: ԿԸՀ-ն մինչ կամփոփի, թե ընդհանուր առմամաբ գրանցված թեկնածուներից քանիսն են ինքաբացարկ հայտնել, Panorama.am-ն ուսումնասիրեց թեկնածուների ցուցակները: Հետևություն. համայնքներից շատերում համայնքապետի ընտրություններ կանցկացեն առանց մրցակցության:
Այսպես՝ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում գրանցված երկու թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, գրանցված միակ թեկնածուն մնացել է գործող համայնքապետը:
Նույն պատկերն է նույն մարզի Ագարակավան, Աշնակ, Ավշեն, Արայի, Արևուտ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բերքառատ, Գեղարոտ, Գետափ, Դաշտադեմ, Դիան, Եղիպատրուշ, Զովասար, Լեռնարոտ, Ծաղկասար, Կանիաշիր, Կանչ, Կարմրաշեն, Մաստարա, Միջնատուն, Միրաք, Նոր Եդեսիա, Նորաշեն, Շամիրամ, Շենկանի, Շղարշիկ, Շողակն, Ոսկեթաս, Ոսկեհատ, Չքնաղ, Ռյա Թազա, Սասունիկ, Սիփան, Սորիկ, Ցամաքասար, Փարպի, Օրգով:
Նույն պատկերն է նաև մյուս մարզերում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ավագանու անդամներից 382-ը կանայք են
- Համայնքապետի թեկնածուներից 21-ը կանայք են
- ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան