Աննախադեպ ընդգրկուն համաներում է հայտարարելու. «Ժողովուրդ»
ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին ընդառաջ համաներում հայտարարելու նախագիծը գրեթե պատրաստ է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս համաներումը խոստանում է լինել աննախադեպ ընդգրկուն: Ամեն դեպքում փաստաթուղթը մշակող իրավաբանների խմբին հենց այդպիսի հանձնարարական է տրվել:
«Ենթադրվում է, որ համաներումը կտարածվի առնվազն մինչև հինգ տարվա ազատազրկման դատապարտվածների վրա: Բացի այդª բացառված չէ, որ այն տարածվի նաև առանձնապես ծանր հանցանք կատարած այն դատապարտյալների վրա, որոնք իրենց պատժի մեծ մասը կրել են: Ի դեպ, ենթադրվում է, որ համաներման նախագիծը մինչև եկող շաբաթվա վերջ արդեն պատրաստ կլինի և կուղարկվի խորհրդարանի հաստատմանը»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա