«Տանգո երեքով». Զախարովան՝ ԱՄՆ ընտրությունների մասին
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում նախագահի երկու թեկնածուներն էլ անընդհատ հիշում են Ռուսաստանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին, հիշեցնում է երեք հոգով տանգո պարելուն: Այսօր լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Զախարովան ասել է. «Ես նայում եմ ԱՄՆ-ում ընթացքող նախընտրական քարոզարշավը, և այդ ողջ ընթացքում ցանկանում եմ ասել, որ պարը պարում են երկուսով, ոչ թե երեքով»: