Լավրովը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
Մոսկվայում այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդրիոյին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն Անջեյ Կասպրշիկին: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջից:
Ռուսական կողմի տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի հարցեր, այդ թվում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան