Մեկնարկել են Պարալիմպիկ խաղերը
Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել Պարալիմպիկ խաղեր- 2016-ի բացումը: Գեղեցիկ շոուից հետո ասպարեզ են դուրս եկել մասնակից երկրների մարզիկները:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, Բելառուսի հավաքականը ի նշան աջակցության մարզադաշտ է բերել նաև Ռուսաստանի դրոշը: Հիշեցնենք, որ Ռուսաստանին թույլ չտվեցին մասնակցել Պարալիմպիկ խաղերին:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ավելի վաղ հայտարարել էին, որ սեպտեմբերի 8-19-ը կայանալիք պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա 2 մարզուհիներով՝ Գրետա Վարդանյան (անձնական մարզիչ՝ Արտակ Ներսիսյան), ով հանդես կգա ծանրամարտ մարզաձևում և Մարգարիտա Հովակիմյան (անձնական մարզիչ՝ Այծեմիկ Մինասյան)՝ լող մարզաձևում:
Խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Լուսանկարները՝ «Լենտա.ռու»-ից:
Հարակից հրապարակումներ`
- Ռիոյի պարալիմպիկ խաղերում Հայաստանը կներկայանա 2 մարզիկով
- Պարալիմպիկ խաղերին հայ մարզիկները պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ
- Կառավարությունը պարալիմպիկ կոմիտեին հատկացրել է 1 մլն 682 հազար 220 դրամ