Վարչապետի հրաժարականից հետո կարգավորումները կատարվելու են հին Սահմանադրությամբ
Կառավարության ղեկավարի հրաժարականից հետո սահմանադրա-իրավական կարգավորումներն արվում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններով, այսինքն՝ հին Սահմանադրությամբ:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը Panorama.am-ին ներկայացրեց, որ վարչապետի հրաժարականը նշանակում է կառավարության հրաժարական, որից 10 օրերի ընթացքում ՀՀ նախագահը նշանակում է նոր վարչապետ, ինչից հետո 20 օրերի ընթացքում կառավարությունը կազմավորվում է և հետո Ազգային ժողովին է ներկայացնում իր գործունեության ծրագիրը:
«Նոր, 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ չի կարող կարգավորվել, քանի որ այն ուժի մեջ է մտնելու 2017 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո», -հավելեց սահմանադրագետը: