Գրագիտության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության համաշխարհային օրը (International Literacy Day):
Այն 1966 թվականին հիմնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, 1965 թվականի սեպտեմբերին Թեհրանում անցկացված «Անգրագիտության վերացմանն ուղղված կրթության նախարարների համաշխարհային համաժողովի» երաշխավորությամբ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն օրը նշում է «Կարդալով անցյալը՝ գրում ենք ներկան» կարգախոսով:
Այս օրվա գլխավոր նպատակն է ակտիվացնել գրագիտության տարածման ուղղությամբ հասարակական ջանքերը:
Ամեն տարի Գրագիտության միջազգային օրը նվիրվում է որոշակի թեմայի: Օրինակ, տարբեր տարիների այն անցել է «Գրագիտության նշանակությունը կանանց համար», «Գրագիտությունը ընդլայնում է անձնական հնարավորությունները», «Գրագիտություն և առողջություն», «Գրագիտությունը ապահովում է կայուն զարգացում», «Կարդալով անցյալը՝ գրում ենք ապագան» և այլ կարգախոսներով: Այս տարի օրը նվիրված է նորարարություններին:
Ինչպես ամեն տարի, այլ տարի էլ օրվա առթիվ գլոբալ միջոցառումը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում: Սեպտեմբերի 8-ին և 9-ին կանցկացվի երկօրյա համաժողով, որի ժամանակ էլ գրագիտության տարածման համար մրցանակներ կհանձնվեն: