Նոր վարչապետը հանդես կգա իր առաջարկներով. Արտակ Զաքարյան
Կարեն Կարապետյանը ներկա էր ՀՀԿ ԳՄ նիստում և ներկայացրեց իր առաջիկա անելիքները: Այդ մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Կառավարության ամբողջ կազմի փոփոխության մասին նա ոչինչ չասաց՝ նշելով, որ նոր վարչապետը հանդես կգա իր առաջարկներով:
«Սահմանադրությամբ սահմանվում են ժամկետներ այդ սահմաններում ամեն ինչ հայտնի կդառնա», -հավելեց Զաքարյանը:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին, Զաքարյանն ասաց, որ նա հանդես եկավ ելույթով, ներկայացրեց անելիքները: «Նախագահն ընդունել է Հովիկ Աբրահամյանի հրաժարականը», -նշեց Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ. Սարոյան
- Ես որ չեմ փոխվելու. Սուրիկ Խաչատրյան
- Քաղաքական պայքարի մշակույթ է փոխվելու. Հրայր Թովմասյան
- Նոր կառավարությունը կաշխատի մինչև սպասվող խորհրդարանական ընտրություններ. Արտակ Զաքարյան
- Վարչապետի հրաժարականից հետո կարգավորումները կատարվելու են հին Սահմանադրությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան