Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ. Սարոյան
Քիչ առաջ Հանրապետական կուսակցության գրասենյակից դուրս գալով լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Սեյրան Սարոյանը տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանը կնշանակվի վարչապետ:
«Որոշվեց Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ», -հայտարարեց Սարոյանը:
Այլ նախարարների պաշտոնանկությունների մասին հարցերին չպատասխանեց՝ բացականչելով. «Էլ մի վրա տվեք»:
Վարչապետի պաշտոնում Կարապետյանի գործունեությունից սպասվող հույսերի մասին ասաց. «Գիտեմ, որ լավ ա լինելու: Կարեն Կարապետյանը քաղաքապետի պաշտոնում իրան ցույց ա տվել»:
Նաև ասաց, որ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստում Կարեն Կարապետյանը ներկա է եղել:
«Հովիկ Աբրահամյանն ասեց, որ Կարեն Կարապետյանը իրա ընգերն ա», -հավելեց Սարոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական պայքարի մշակույթ է փոխվելու. Հրայր Թովմասյան
- Նոր կառավարությունը կաշխատի մինչև սպասվող խորհրդարանական ընտրություններ. Արտակ Զաքարյան
- ՀՀ վարչապետը հրաժարական տվեց
- «Ինձ էլ ասում են գազի Կարեն, ի՞նչ կա». Կարեն Կարապետյանն անկեղծացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան