Աշխարհում միայն երևանյան կրկեսը կունենա երկհարկանի ավտոկայանատեղի. Սոս Պետրոսյան
Դեռևս ամիսներ առաջ Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը լրագրողներին ասել էր, որ մինչև 2017 թվականի հոկտեմբերի սկիզբը բացվելու է Երևանի կրկեսը: Արդեն այսօր Panorama.am-ի հետ զրույցում Սոս Պետրոսյանը հույս հայտնեց, որ այդ ժամկետն ուժի մեջ կմնա:
«Ամեն օր ես էլ շինարարներին եմ այդ հարցը տալիս, թե երբ կավարտվի: Իրենք էլ են ուզում, որ շուտ լինի»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, թե ուշանում է, բայց վերջում բոլորն էլ կտեսնեն, թե ինչ շենք է լինելու:
«Աշխարհում միակ կրկեսն է, որն ունենալու է երկհարկանի ավտոկայանտեղի»,- ասաց Սոս Պետրոսյանը:
Վերակառուցված կրկեսն ունենալու է ութ հարկ, որից երկու հարկը՝ ստորգետնյա, 2500 տեղ՝ նախկին 1560-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի կառուցման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը:
Ավելի քան վեց տարի կառուցվող կրկեսն այսօր՝ լուսանկարներում.
Հարակից հրապարակումներ`
- Նախկին կրկեսից հարյուր անգամ ավելի լավ տեսքով կրկես ենք ունենալու. Սոս Պետրոսյան
- Երևանի կրկեսը 2017-ին կհանձնվի շահագործման. նախարար
- Երևանի կրկեսը կբացվի մինչև 2016 թվականի վերջ. Ս. Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է