Արարատ Խանդոյանը սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել
Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, որը հուլիսյան դեպքերի ժամանակ կալանավորվել և մեղադրվում է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ, հացադուլ է հայտարարել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Հայտարարում եմ, որ քրեաօլիգարխիկ ռեժիմը իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում և այդ իսկ պատճառով սեպտեմբերի 6-ից գտվում եմ հացադուլի մեջ: Ես արցախյան ազատամարտի մասնակից եմ, և պատերազմի ընթացքում ստացել եմ տարբեր 12 վիրավորում, հեռացվել է ձախ երիկամս, փայծաղս, հաստ աղիքիս որոշակի հատված և լյարդիս ձախ բիլթը։
Ռեժիմը սպառել է իրեն, ինձ ապօրինի պահում է կալանքի մեջ, քանի որ ես Խանդոյան եմ: Այդ իսկ պատաճռով սկսել եմ հացադուլ», -փաստաբանի միջոցով այս հայտարարությունն է տարածել Խանդոյանը:
Նկատենք, որ օրեր առաջ հայտարարվել էր Արարատ Խանդոյանի մասով քրեական գործի նախաքննության ավարտի մասին և այն շուտով կուղարկվի դատարան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան