Գրավի միջնորդությունը մերժվեց, և Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է Նոր Հայաստան շարժման ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի պաշտպանի միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին: Այդ մասին քիչ առաջ դատարանից դուրս գալով հայտարարեց Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Անդրիաս Ղուկասյանը դատարանի այդ որոշումն ընդունեց սառը: Իսկ ես չէի սպասում, որ դատարանը նման որոշում կկայացնի, քանի որ այսպիսով դատարանը վերահաստատում է այն, որ Անդրիաս Ղուկասյանը քաղաքական բանտարյալ է: Հույս ունեի, որ այդպես չի լինի», -հայտարարեց Մեժլումյանը՝ ընդգծելով, որ փորձելու են ուսումնասիրել դատարանի որոշումը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ մի քանի «ստրատեգիական դատավարություններ» են սկսելու, ինչի համար հիմքեր ունեն:
«Անդրիաս Ղուկասյանին արգելել են տեսակցել անչափահաս դստեր հետ։ Ինչո՞ւ։ Այն դեպքում, երբ Սահմանադրությամբ անչափահասն ունի իրավունք շփվել հոր հետ», -նշեց փաստաբանը:
Ըստ Մեժլումյանի, թեպետ սեպտեմբերի 2-ին հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին, բայց մինչ այժմ հաց չի կերել և միայն հյութ է խմում: Հացադուլի արդյունքում նրա խոսքով, 15 կգ նիհարել է:
Նշենք, որ դատարանի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ և բացականչում էին. «ա-մոթ, ա-մոթ, պայ-քար, պայ-քար մինչև վերջ»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Անդրիաս Ղուկասյանը կենթարկվի ևս մեկ բժշկական հետազոտության
- Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը
- Անդրիաս Ղուկասյանին հետազոտել է նրա նախընտրած բժիշկը. Պաշտպան
- Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին