Ապագա կառավարությունը կլինի համախոհների թիմ. ՀՀԿ փոխնախագահ
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել կառավարության նոր կազմի մասին հարցը: Այդ մասին այսօր Հանրապետական կուսակցությունում տեղի ունեցած Գործադիր և խորհրդի նիստերից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կաբինետի պորտֆելների բաշխման մասին հարցը չի քննարկվել: Ակնհայտ է, որ կաբինետը ձևավորվելու է կոալիցիոն հուշագրի համատեքստում: Կաբինետի ձևավորման համար կան համապատասխան ժամկետներ», -հավելեց Աշոտյանը:
Ապագա կառավարության կազմի մասին խոսելիս, Աշոտյանն ասաց, որ կլինեն «լուրջ փոփոխություններ» և այն կլինի «համախոհների թիմ»:
«Ամեն մի կառավարությունը կատարում է իր առաքելությունը տվյալ ժամանակահատվածում, հակառակ պարագայում ժողովրդավարական հասարակություններում կառավարությունները չէին փոխվի», -հայտարարեց Աշոտյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան