Նեյմար. «Ալավեսի» հետ խաղում ինձ խաղադաշտում եմ տեսնում»
«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը նշել է, որ հանգստի կարիք չունի և ուզում է մասնակցել «Ալավեսի» հետ Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի հանդիպմանը։ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է Կոլումբիայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի խաղին, որում բրազիլացիները հաղթեցին 2։1 հաշվով, իսկ Նեյմարն աչքի ընկավ գոլով ու գոլային փոխանցմամբ։
«Գոհ եմ, որ վերադարձել եմ «Բարսելոն»։ «Ալավեսի» հետ խաղում ինձ խաղադաշտում եմ տեսնում»,- Նեյմարի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ կատալոնյան թիմն «Ալավեսին» կհյուրընկալի սեպտեմբերի 10-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա