Պուտինի մասին Օլիվեր Սթոունի ֆիլմի նկարահանումներն ավարտվել են
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն ավարտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները: Այժմ այն գտնվում է մոնտաժման փուլում, իսկ ֆիլմի թողարկման ժամկետները հայտնի չեն: Այդ մասին հայտարարել է ֆիլմի պրոդյուսեր Իգոր Լոպատենոկը, գրում է «Russia Today»-ը:
«Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմը Վլադիմիր Պուտինի մասին է. Շատ մեծ ու հետաքրքիր ֆիլմ է:
Նկարահանումները ավարտված են, այժմ մոնտաժման փուլում է: Առայժմ չենք կարող ասել, թե երբ կթողարկվի, գաղտնիք է: Ֆիլմը հետաքրքիր կլինի մարդկանց, հատկապես ամերիկյան լսարանի համար», -ասել է պրոդյուսերը: