Սերենա Ուիլյամս. «Դժգոհելու լուրջ պատճառ չունեմ»
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը կիսվել է ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպի հետ «US Open»-ի քառորդ եզրափակչի հանդիպումից ստացած տպավորություններով։ Խաղն ավարտվել է 6։2, 4։6, 6։4 հաշվով՝ հօգուտ Սերենայի։
«Ինձ նորմալ եմ զգում, չնայած՝ ոչ 100 տոկոսով։ Դժգոհելու լուրջ պատճառ չունեմ։ Ինչ վերաբերում է խաղին, չօգտագործեցի մի շարք հնարավորություններ։ Ես հավասարապես կայուն չխաղացի առաջին երկու սեթում, սակայն երրորդը շատ ավելի լավ անցկացրեցի, քան երկրորդը»,- Ուիլյամսի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա