Սիսավանի դպրոցում սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով
Արարատի մարզի Սիսավան համայնքի միջնակարգ դպրոցի 145 սաները (կրտսեր դպրոցի ու նախակրթարանի) օգտվում են դպրոցական սննդից: Այս մասին խոսեց դպրոցի տնօրեն Նարինե Գալստյանը Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի մասնակիցների հետ դպրոցում հանդիպման ժամանակ՝ նշելով, որ սնունդը տրվում է տաք ճաշի տեսքով:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ համաժողովի պատվիրակները Սիսավանի դպրոցում ծանոթացել են դպրոցական սննդի կազմակերպման համար ստեղծված պայմաններին՝ խոհանոցային գույքին, ճաշացանկին, խոհարարների աշխատելաոճին ու աշակերտների նախասիրություններին:
Դպրոցի տնօրենը, ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքը՝ նշել է, որ բացի կառավարության հատկացրած ֆիանսավորումից, որը յուրաքանչյուր երեխայի համար կազմում է օրական մոտ 150 դրամ, իրենք ստանում են նաև ծնողական համայնքի աջակցությունը։
«Ծնողական կամավոր աջակցությունը շատ կարևոր է այս ծրագրի հաջողության համար: Դրա շնորհիվ դպրոցական սննդի ճաշացանկը դառնում է ավելի բազմազան»,- նշել է տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը շարունակական է լինելու. ՀՀ նախագահ
- «Դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացվի նաև Տավուշի մարզում
- Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումը՝ Երևանում
- 83 հազար աշակերտ կշարունակի ստանալ տաք սնունդ
- «Հաց կիսելու» մշակույթը դպրոցում
- Ավելի քանի 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
- «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում է 61 հազար երեխա
- Նոր ծրագիր. «Կայուն դպրոցական սնունդ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները