Կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ Արամ Հարությունյանի ընտանիքին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը Երևանի Տիգրան Մեծ 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի սեփականությունը հանդիսացող շենքից կվարձակալի գրասենյակային տարածք։
«Բանն այն է, որ ՖՆ-ն մինչ այդ «Հանարդնախագիծ» ընկերության շենքում վարձակալել է 2510քմ տարածք, սակայն հուլիսի 19-ից ազատել է սրա 400 քմ-ն և մինչև 2017 թվականի տարեվերջ զբաղեցնելու է 1750 քմ-ն, որի վերաբերյալ էլ առաջիկայում նոր պայմանագիր կկնքվի։ Ըստ այդմ, մեկ քմ-ի դիմաց կառավարությունը պետական միջոցներից վճարելու է 4934 դրամ։ Ստացվում է, որ ֆինանսների նախարարությունը տվյալ տարածքի համար ամսական վճարելու է 8 մլն 634 հազար 500 դրամ։
Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա։ Սակայն, ինչպես հայտնի է, նշված տարածքը պատկանում է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի ընտանիքին։ Ասել է, թե ՀՀ կառավարությունը շարունակում է պետական բյուջեից «փայ» տալ պետական պաշտոնյայի ընտանիքին, որպեսզի չնեղվեն, ծախսելու գումար ունենան»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան