Կարեն Գրիգորյանին ու Կարեն Մովսիսյանին կես միավոր է բաժանում առաջատարներից
Շախմատի «Սաբադել 2016» մրցաշարն արդեն մոտենում է ավարտին: Կայացել են նախատեսված 9-ը տուրերից 7-ը, որոնց արդյունքում 2 շախմատիստ` Նարցիսո Մարկ Դուբլանը (Իսպանիա) և Ագուերո Խիմենես Լուիս Լազարոն (Կուբա) վաստակել են 5,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարեն Մովսիսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 5-ական միավոր և ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ և 6-րդ հորիզոնականներում:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում առաջատարները մրցում են միմյանց հետ: Կարեն Մովսիսյանն ուժերը կչափի Ֆրանցիսկո Կանելեսի, իսկ Կարեն Գրիգորյանը` Միգել Մունյոսի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա