«Բաժբեուկ-Մելիքյաններ. Երկու սերունդ»՝ Ազգային պատկերասրահում
Հայաստանի Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 16-ին առաջին անգամ կներկայացվի «Բաժբեուկներ. երկու սերունդ» մեծածավալ ցուցահանդեսը` նվիրված մեծանուն հայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի (1891 - 1966 թթ.) ծննդյան 125-ամյա հոբելյանին և իր ստեղծագործ ընտանիքին` Լավինիային (1922 - 2005 թթ), Զուլեյկային (1939 թ.) և Վազգենին (1941 - 2004 թթ.): Panorama.am-ին Ազգային պատկերասրահից հայտնեցին, որ ցուցահանդեսի նպատակն է լայն հանրությանը ներկայացնել տաղանդաշատ ընտանիքի ստեղծագործական ժառանգությունը, գնահատելի և ճանաչելի դարձնել չորս վառ անհատականությունների արվեստը:
Ցուցահանդեսն ընդգրկում է ստեղծագործություններ ոչ միայն ՀԱՊ-ի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, այլև ընտանիքից և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսի բացումը կուղեկցվի կատալոգի շնորհանդեսով, ակնկալվում է դասախոսություն` նվիրված Բաժբեուկների ընտանիքի կյանքին ու գործունեությանը, հուշ-ցերեկույթ, համերգային ծրագիր, ինտերակտիվ խաղ-էքսկուրսիա: Ցուցահանդեսի համակարգողն է Մարգարիտա Խաչատրյան:
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան
Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան
Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյան
Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան
Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին