Հայ ծանրորդները Եվրոպայի առաջնությունում կփորձեն կրկնել 2015 թ. իրենց նվաճումը
Սեպտեմբերի 9-17-ը Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում կկայանա մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիներ և աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն 29 երկրի 359 մարզիկներ (158 ծանրորդուհի, 201 ծանրորդ): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մինչև 15 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն 5 ծանրորդ և 1 ծարորդուհի` Գոռ Գալստյանը (56կգ), Գևորգ Ղահրամանյանը (62կգ), Տիգրան Ամիրյանը (69կգ), Կարեն Մարգարյանը ( 77կգ) և Յաշա Մինասյանը(85կգ), ինչպես նաև Լիանա Գյուրջյանը (63կգ):
Մինչև 17 տարեկանների տարիքային խմբում Հայաստանը կներկայացնեն՝ 7 մարզիկներ. Բաբկեն Բագրատյանը (56կգ), Ռաֆիկ Հարությունյանը (69կգ), Հմայակ Հարությունյանը (85կգ), Վարազդատ Լալայանը (+94կգ), Արմեն Գրիգորյանը (62կգ ), Կարեն Ավագյանը (85կգ) և գերծանր քաշային Արփինե Դալալյանը:
Հավելենք, որ 2015 թ. օգոստոսի 1-8-ը Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ընթացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ներկայացուցիչները նվաճել էին 6 ոսկե և 3 արծաթե մեդալ: