Համայնքապետի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռիում
Հոկտեմբերի 2-ին կայանալիք համայանքպետերի ընտրություններում կանայք առավել ակտիվ են Լոռու մարզում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, հոկտեմբերի 2-ի ընտրություններին գրանցված համայնքի ղեկավարի 687 թեկնածուներից ընդամնեը 38-ն են կանայք:
Լոռու մարզում գյուղապետ դառնալու համար կպայքարի 17 կին, Սյունիքում համայնքապետի կին 8 թեկնածու կա, նրանցից մեկը պայքարում է Սիսիանի քաղաքապետ դառնալու համար:
Գեղարքունիքում և Շիրակում համայնքապետի 4-ական թեկնածուներ կան, Կոտայքում՝ 5:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
2016 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Համայնքի ղեկավարի բոլոր 687 առաջադրված թեկնածուները գրանցվել են
- Հովնանաձորում գյուղապետի թեկնածու են առաջադրվել հայրն ու դուստրը
- Գառնին փրկող համարվող կանանցից մեկն առաջադրվել է գյուղապետի թեկնածու
- Սիսիանում կին թեկնածուն առաջադրվեց
- «Պահն է հասունացել». Սիսիանում քաղաքապետի պաշտոնի համար կին թեկնածու կպայքարի
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան