«Եվրատեսիլ»-ի պրոդյուսեր. Բոլոր արտիստները պետք է հնարավորություն ունենան մրցույթի օրերին այցելել Ուկրաինա
Եվրոպական հեռարձակողների միությունը Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ է վարում «սև ցուցակում» ընդգրկված ռուս արտիստների մասնակցության հարցը լուծելու համար: ՏԱՍՍ-ին այս մասին ասել է «Եվրատեսիլ»-ի գործադիր պրոդյուսեր Յոն Օլա Սանդը:
«Մենք գիտենք այդ խնդիրների մասին: Մենք վարել և կշարունակենք վարել կառուցողական երկխոսություն իշխանությունների հետ, որպեսզի պատվիրակությունների բոլոր անդամներն ու արտիստները կարողանան գնալ Ուկրաինա»,- ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի մշակույթի նախարարի հայտարարությունն այն մասին, որ երկրի իշխանությունները թույլ չեն տա ռուս այն արտիստների մասնակցությունը «Եվրատեսիլ-2017»-ին, ովքեր ընդգրկված են Ուկրաինայի Ազգային անվտանգության «սև ցուցակում»:
Պրոդյուսերը նշել է, որ Եվրոպական հեռարձակողների միությունը և Ուկրաինայի հանրային հեռուսաընկերությունը միասին լարված աշխատել են, որպեսզի ապահովեն խոսքի ազատության պաշտպանության ու անվտանգության հարցերը, մամուլի և երկրպագուների տեղաշարժը սահմանված չափանիշներին համապատասխան:
Եվրոպական հեռարձակողների միությունը վստահություն է հայտնում, որ միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի «2017 թվականին Կիևում գեղեցիկ միջոցառում անցկացնել, ինչպես եղել է միշտ»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Կիևում մայիսի 9-13-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան