Թոմաս Տուխել. «Գյոտցեին չափազանց շատ են քննադատում»
Դորտմունդյան «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաղորդել է, որ կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կընդգրկվի «Լեյպցիգի» հետ հանդիպման հայտացուցակում։
«Գյոտցեն «Լեյպցիգի» հետ խաղում ընդգրկված կլինի թիմի հայտացուցակում»։ Նկատել եմ, թե որքան շատ են քննադատում Մարիոյի խաղը՝ նրա բոլոր գործողությունները դիտարկելով խոշորացույցի միջոցով։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչպես է նա իրեն զգում նման ճնշման պայմաններում։ Ես կարծում եմ, որ Գյոտցեի հասցեին հնչող քննադատությունը չափազանց հեռու է գնացել»,- Տուխելի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։