Իրանում կասկածի տակ են առել Ադրբեջանում Իսրայելի դեսպանի՝ թալիշաբնակ շրջաններ կատարած այցերը
Բաքվում Իսրայելի դեսպանը շարունակում է իր կասկածելի այցելություններն Ադրբեջանի շրջաններ,-նշված է իրանական «Ղաֆղազ.իր» կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավն այցելել է Իրանին սահմանակից Ասթարա ավան, որտեղ քաղաքային իշխանությունների հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում Իսրայելի դեսպանը կարևորել է նաև Հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքի ձևավորումը՝ նշելով, որ Ասթարան կապվելով Եվրոպային գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտում լայն հնարավորություններ ձեռք կբերի:
«Ղաֆղազ.իր»-ի փոխանցմամբ՝ օրերս Ադրբեջանում Իսրայելի դեսպանն այցելել էր նաև Լենքորան, որտեղ քաղաքային իշխանությունների հետ քննարկել էր գյուղատնտեսության, մշակույթի և գիտության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Դեսպան Սթավն անդրադարձել էր նաև «Հյուսիս-հարավ» նախագծին:
Նշենք, որ Ադրբեջանական Հանրապետության Լենքորան և Ասթարա բնակավայրերի բնակչության մեծամասնությունը կազմում են թալիշները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան