ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել
Այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմած ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
Հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 5 քաղաքային համայնքներում` Աշտարակ, Մասիս, Վաղարշապատ, Գորիս, Նոյեմբերյան, համայնքի ղեկավարի թեկնածուները օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
- Աշտարակի գործող քաղաքապետը հրաժարվել է հետագա պայքարից
- Մասիսի ԲՀԿ-ական թեկնածուն հեռացվել է կուսակցության շարքերից
- Համայնքապետի թեկնածուներից 21-ը կանայք են
- ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան