Նեյմարը կարող էր օգտագործել ՊՍԺ-ին
ՊՍԺ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ իր ակումբը «Բարսելոնի» հարձակվող Նեյմարին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել։
«Դա ճիշտ չէ։ Այդ դեպքում ակումբը նման պայմանագրի համար ստիպված կլիներ տարեկան 60 մլն ծախսել։ Դա անթույլատրելի է։ Նեյմարն օգտագործեց մեզ, որպեսզի լավագույն պայմաններ ստանա «Բարսելոնում»,- ՊՍԺ-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելի վաղ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողի գործակալ Վագներ Ռիբեյրոն հաղորդել է, որ ՊՍԺ-ն պատրաստ էր տարեկան 40 մլն եվրո վճարել Նեյմարին, սակայն ֆուտբոլիստը որոշել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ։ Նեյմարն այժմ «Բարսելոնում» տարեկան 15 մլն եվրո է վաստակում։ Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թ.։