Իբրահիմովիչի գոլը չփրկեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» դերբին:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն մասնակցեց միայն հանդիպման առաջին կեսին:
Հյուրերը 15-րդ րոպեին Քևին դե Բրյույնեի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը, իսկ 36-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կելեչի Իհեանաչոն:
42-րդ րոպեին մանկունյանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, օգտվելով «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի սխալից, կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը` 1:2:
Թվում էր` իրադարձություններն այսքանով չեն ավարտվի, սակայն ընդմիջումից հետո կողմերից ոչ մեկն այլևս նոր գոլով աչքի չընկավ և հանդիպման հաշիվը մնաց անփոփոխ: