Հասարակություն 13:04 10/09/2016 Հայաստան

ՀՀ-ում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները դարձել են լուրջ ժողովրդագրական սպառնալիք. Սեմինար-քննարկում

Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Եթե այպես շարունակվի, ապա մինչև 2060 թվականը Հայաստանը կորցնում է 93 հազար աղջիկ կամ ապագա մայր: Տվյալները ներկայացված են «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի շրջանակում պատրաստված թերթիկների վրա:

«Պատճառները շատ են, որ կանայք ընդհատում են հղիությունը, երբ իմանում են աղջիկ են ունենալու: Կարծում են, որ տղաներն ընտանիքի պաշտպաններն են, ընտանիքի հաց վաստակողներն են, ապագա զինվորներ են: Սակայն ապագա զինվոր ասելով չեն մտածում, որ եթե այդ աղջիկները չծնվեն, հետագայում արդեն զինվորներ էլ չեն ծնվի»,- «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից կազմակերպված «Պպտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, դրանցով պայմանավորված ժողովրդագրական իրավիճակը, խնդիրները և հնարավոր լուծումները» սեմինար-քննարկմանը  լրագրողների հետ զրույցում ասաց հանրային առողջապահության մասնագետ, «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» գիտահետազոտական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ինեսա Չիլինգարյանը:

Նշենք, որ սեմինարը կազմակերպվել է «Սեյվ դը Չիլդրեն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Ի. Չիլինգարյանի խոսքով, այսօրվա սեմինարին մասնակցում են հիմնականում գինեկոլոգներ:

«Հենց նրանք են առաջինը շփվում այն կանանց հետ, ովքեր ուզում են սեռով պայմանավորված ընդհատել հղիությունը:  Բժշիկները պետք է ամեն կերպ համոզեն կնոջը, ով, լինում են դեպքերում, այդ քայլին է գնում, քանի որ ընտանիքն է ստիպում, ներկայացնել, թե  նման քայլն ինչ բացասական ազդեցություններ կարող է ունենալ առողջության վրա»,- ասաց նա:

Ներկայացված տվյալներով, օրինակ, Չինաստանում, որը պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների  ցուցանիշով առաջինն է աշխարհում, միջին ցուցանիշը կազմում է՝ 118 տղա 100 աղջկա դիմաց, Հայաստանում կան մարզեր, որտեղ ցուցանիշը կազմում է 124 տղա-100 աղջիկ, Երևանում՝ 115 տղա-100 աղջիկ: Ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է: Ըստ նրա, հետազոտությունները ցույց են տալիս, որ գյուղական համայնքներում ցուցանիշն անհամեմատ բարձր է, քան քաղաքային համայնքներում:

 Ըստ  Ի. Չիլիգարյանի, այս տվյալները մտահոգիչ են, ծունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով, ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:

Սեմինարի մասնակից մանկաբարձ- գինեկոլոգ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրդինատուրայի առաջաին կուրսի ուսանող Ինեսա Ծատուրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնագետները միանշանակ պետք  ամեն կերպ համոզեն, որ կինը հրաժարվի գնալ հղիության արհեստական ընդհատման միայն այն պատճառով, որ աղջիկ է ունենալու: Նա ընդգծեց, որ արհեստական ընդհատումն կնոջ առողջության վրա ազդեցություն է ունենում, հաջորդ անգամ հղիանալու հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ:

«Բացի այդ, նաև կնոջ վրա է հոգեբանորեն ազդում, հատկապես այն դեպքում, եթե նման քայլի է գնում ամուսնու կամ ընտանիքի մեկ այլ անդամի պահանջով»,- նշեց գինեկոլոգը՝ միաժամանակ հավելելով, որ տարիների ընթացքում սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերը նվազում են:

«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սարգիս Աբովյանը լրագրողներին ասաց, որ այս հարցում շատ կարևոր է կրթական մակարդակը:

«Օրենքով արգելված է պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները, սակայն կան օրենքը շրջանցելու ձևեր: Իրականում դժվար է հետ պահելը: Հայաստանում ասում են՝ երեխան  Աստծո  պարգև է, բայց հիվանդանոցում հենց առաջին պահին, երբ ասում են պտղի սեռը՝ աղջիկ, ականատես ենք լինում տխուր դեմքով մարդկանց, հիմնականում ամուսնու կողմից, կարծես թե էլ Աստծո  պարգև չէ:

Ամենակարևորը՝ կրթական մակարդակն է, որը բերում է մենթալիտետի փոփոխության»,- ասաց երիտասարդ բժիշկը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Արգիշտի Քյարամյանին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հոկտեմբերին Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանն ու...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էդգար Ղազարյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 6 պաշտոնյայի հեռացրեց պաշտոնից, որից երկուսի նշանակման մասին հայտնեց վաղ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ նախաձեռնող նիստը, որը տեղի է ունենում ամեն հինգշաբթի և որը վարում է Նիկոլ Փաշինյանը,...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Նպատակը հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի քպական թիմ
«Փաստ» թերթը գրում է. «Կադրային վերջին փոփոխությունները բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ինչն, ի դեպ, հենց Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}