ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն
Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի մեկ միջազգային կազմակերպություն՝ ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեցը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական կայքից:
ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնելու հայաստանյան 10 հասարակական կազմակերպություններ՝ ընդհանուր առմամբ 353 դիտորդով:
«Ընտրական համակարգեր կենտրոն» – 7 դիտորդ
«Կայլաս» ժողովրդավարության աջակցության – 56 դիտորդ
«Լեգալ Պրոգրես իրավական ակումբ» – 10 դիտորդ
«Միավորում» սոցիալական շարժում – 2 դիտորդ
«Հանրային դիվանագիտություն» – 3 դիտորդ
«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորում – 67 դիտորդ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» – 37 դիտորդ,
«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն – 4 դիտորդ
«Շահեն» – 131 դիտորդ
«Իրավունքի Եվրոպա միավորում» – 36 դիտորդ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 548 քաղաքացիներից 140-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի 2 825 գրանցված թեկնածուներից ինքնաբացարկի դիմում ներկայացրել են 132-ը: Արդյունքում` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին բոլոր համայնքներում միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 408 և ավագանու անդամի 2 693 թեկնածու:
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 72-ում` 2 թեկնածու, 26-ում` 3 թեկնածու, 11-ում` 4 թեկնածու, 2-ում` 5 թեկնածու և մեկ համայնքում` 7 թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան