Կարեն Գրիգորյանը` ոսկե, Կարեն Մովսիսյանը բրոնզե մեդալակիր
Իսպանիայում ավարտվել է շախմատի «Սաբադել 2016» միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներին հաջողվել է 2 մեդալ նվաճել:
Ինչպես տեղեկացնում է chess.am-ը, վերջին տուրում Կարեն Գրիգորյանը Մարկ Նարսիո Դուբլանի հետ պարտիան ավարտել է հաղթանակով, իսկ Կարեն Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Կևել Կոստանեդա Օլիվայի հետ։
Արդյունքում՝ Կարեն Գրիգորյանը 7 միավորով Կուբայի ներկացացուցիչ Լուիս Լազարո Խիմենեսի հետ կիսել է 1-2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով նա գրավել է առաջին տեղը։ Կարեն Մովսիսյանը 6․5 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։