Ղրիմ պաշտոնապես զբոսաշրջիկներ են մեկնել
Արդեն առաջին զբոսաշրջիկների խումբ են պաշտոնապես մեկնել Ղրիմ: Նրանք Չինաստանից են: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Չերնյակին:
«Սեպտեմբերի 9-ին երեկոյան Սիմֆերոպոլի օդանավակայան է ժամանել զբոսաշրջիկների առաջին խումբը Չինաստանից, որի հիմնական նպատակն է եղել այցելություն ռուսական Ղրիմ և ծանոթություն թերակղզու հետ», -ասել է Չերնյակը:
Ղրիմ այցելությունն իրականացվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև համապատասխան համաձայնագրի հիման վրա:
Պաշտոնյան նաև ասել է, որ սա առաջին խումբն է և ապագայի համար մեծ հեռանկարներ կան: