«US Open». Վավրինկան հաղթեց Նիսիկորիին ու մտավ եզրափակիչ
Եղանակային ծանր պայմաններն ու Կեի Նիսիկորիի անզիջում բնավորությունը չխանգարեցին Ստանիսլավ Վավրինկային՝ բարդ պայքարում պոկելու եզրափակչի ուղեգիրը։ Առաջին պարտիան շվեյցարացին պարզապես տապալեց, իսկ հետո հավաքվեց ու մրցակցին պարտադրեց իր խաղը։
Հանդիպումն անցավ անզիջում պայքարում ու տևեց երեք ժամ։ Շնորհիվ հսկայական փորձի՝ վճռորոշ պահերին Սթենն ավելի դիմացկուն գտնվեց, ինչը և նրան հնարավորություն տվեց հաղթել այս խաղում 4։6, 7։5, 6։4, 6։2 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Այսպիսով՝ շվեյցարացին իր կարիերայում երրորդ անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում, որում կհանդիպի աշխարհի թիվ 1 ռակետի՝ Նովակ Ջոկովիչի հետ։