Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Ըստ արդյունքների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 3,44%-ով՝ հասնելով 45,98 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 3,8%-ով՝ հասնելով բարելի համար 48,08 դոլարի։
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: