Zara-ի հիմնադիրը առաջ է անցել Բիլ Գեյթսից
Inditex հոլդինգի հիմնադիր 80-ամյա Ամանսիո Օռտեգան կարողացել է առաջ ընկնել իր գլխավոր մրցակից Բիլ Գեյթսից և Forbes-ի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է առաջին տեղը: Inditex հոլդինգի կազմում ընդգրկված են այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են Zara-ն, Pull&Bear-ը, Massimo Dutti-ն:
Մասնավորապես, ըստ Elle-ի, իսպանացի մեծահարուստը ամենահարուստ մարդկանց ցուցակում 78 մլրդ դոլար ունեցվածքով 100 մլն դոլարով առաջ է անցել Microsoft-ի հիմնադիր, Բիլ Գեյթսից:
3-րդ տեղը զբաղեցրել է 86-ամյա ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆետը, ում ունեցվածքը կազմում է 60,8 մլրդ
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Zara-ի հիմնադիրը աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակն է գլխավորում. Այդպես էր նաև նախորդ տարվա աշնանը:
Ըստ աղբյուրի, Microsoft-ի հիմնադիրը վերջին 22 տարիներին 17 անգամ գլխավորել է մեծահարուստների ցուցակը: