Առայժմ հստակ է միայն Էդվարդ Նալբանդյանի և Վիգեն Սարգսյանի ապագան. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Կարեն Կարապետյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարեց, որ ներկայացնելու է երկրի զարգացման ծրագիր՝ բաղկացած 2 փուլից: Առաջինը հնարավոր արագ փոփոխություններին կվերաբերի, որոնք «կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ», երկրորդը «հեռանկարային զարգացման տեսլականը» կլինի:
Մենք տեղեկացանք նաև, որ համաձայնելուց առաջ նա որոշ պայմաններ է առաջ քաշել: Նախ՝ գործողությունների որոշակի ազատություն` քաղաքականության, ծրագրերի և կադրերի առումով: Նրան ասվել է, որ ՀՅԴ-ի 3 պորտֆելներին չի կարող ձեռք տալ, դրանք անձեռնմխելի են կոալիցիոն հուշագրով:
Չնայած, եթե Կարապետյանին մնար, կաշխատեր միայն Լևոն Մկրտչյանի հետ։ Ուժայինների հարցում ևս նախագահի որոշելիքն է: Մյուսների հարցում կարող է ազատ լինել։ Առայժմ հստակ է միայն Էդվարդ Նալբանդյանի և Վիգեն Սարգսյանի ապագան։ Հնարավոր է՝ փոփոխությունները ևս կատարվեն փուլերով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա