Կարեն Կարապետյանը պաշտոնը ժառանգել է որդուն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օարթերթը գրել է. «Մեր երկրի հիմնական դժբախտություններից մեկը կառավարման համակարգում մասնագետների ու աշխատելու կարողություն, ցանկություն ունեցող մարդկանց պակասն է: Այս երևույթի պատճառն այն է, որ պատասխանատու բարձր պաշտոններում տեղ են զբաղեցնում մարդիկ, որոնք այս կամայն թելով կապված են իշխանության հետ: Իսկ իշխանական գործիչներն էլ ջանում են իրենց «ոսկե զավակներին» տեղավորել աշխատանքի` հաճախ ժառանգական սկզբունքով փոխանցելով իրենց «գահը»: Ու քանի դեռ այս մտածողությունը չի փոխվել, որքան էլ Սերժ Սարգսյանը փոփոխություն ակնկալի նոր կառավարությունից, չի ստացվի: Ինչո՞ւ, որովհետև նույն մտածողության կրող է նաև ՀՀ ապագա վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, ժառանգական սկզբունքով արդեն մի քանի տարի է՝ «գազի գործով» է զբաղվում: Պարզվում էª 2012 թվականից նա աշխատանքի է անցել սկզբում «Հայռուսգազարդում«, այնուհետև՝ այդ ընկերության իրավահաջորդ «Գազպրոմ Արմենիայում»:
Ներկայումս Կարեն Կարապետյանի որդին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալն է` կապիտալ շինարարության և վերանորոգման գծով: Ներկա պաշտոնում նա նշանակվել է այս տարվա մայիսից: Իսկ մինչ այդ՝ 2012 թվականից, եղել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի օգնականը, այնուհետև խորհրդականը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մինչև Երևանի քաղաքապետ դառնալը մոտ տասը տարի «Հայռուսգազարդի» գլխավոր տնօրենն էր: Տիգրան Կարապետյանի ներկա աշխատավայրն ուշագրավ է այն առումով, որ տարիներ շարունակ լուրեր էին շրջանառվում, թե «Հայռուսգազարդի», իսկ հետագայում նաև «Գազպրոմ Արմենիայի» կապիտալ շինարարությունից Կարեն Կարապետյանի ընտանիքը խոշոր եկամուտներ է ստանում: Ստացվում է, որ Կարապետյան կրտսերը «գործուղվել» է «Գազպրոմ Արմենիա», որպեսզի ընտանեկան եկամուտներն անխափան հոսեն: Իսկ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի մեջ «փոփոխության յուրօրինակ սիմվոլ» է տեսնում: Հետաքրքիր է` կստացվի՞»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա