«Աստված տա, հերթական անգամ ֆալս-ստարտ չլինի». Արզումանյանը՝ վարչապետի փոփոխության մասին. «Առավոտ»
«Առավոտ»-ի հարցին՝ Կարեն Կարապետյանին որպես ՌԴ-ից նշանակված կա՞դր չեք ընկալում, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է.«Այո, երկիրը Ռուսաստանի կազմում այնքան է եղել, որ ում էլ նշանակես, կասեն՝ ՌԴ-ի կադրն է էլի՝ պապերով, բաներով։ Քանի տարի է՝ ռուսական կայսրության մաս ենք»։
Թերթի հարցին՝ նոր վարչապետի նշանակումից գո՞հ եք, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է. «Որևէ մեկը չի կարող իրեն գոհ կամ բավարար զգալ, երբ երկրում այսպիսի իրավիճակ է։ Պետք է ռադիկալ փոփոխություններ անել։ Ով կանի՝ նրանից էլ գոհ կլինենք»։
Հարցին՝ հույս ունե՞ք, որ մեր երկրում ինչ-որ բան կփոխվի, նա պատասխանել է. «Հույսը վերջինն է մեռնում։ Լավատես չլինեինք՝ այստեղ չէինք ապրի»։ Լրագրողի հարցին՝ կառավարության փոփոխությունը նոր սկիզբ համարո՞ւմ եք, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է. «Նոր սկիզբը պետք է անեինք 1992-ին ու չենք արել։ Հիմա հերթական փոփոխությունն է, Աստված տա՝ հերթական անգամ ֆալս-ստարտ չլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան