
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի թրեյլերը՝ պրեմիերայից առաջ
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» («The Promise») ֆիլմը պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը:
«Ասպարեզ»-ը գրում է, որ ֆիլմի պրեմիերան կայանալու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում սեպտեմբերի 11-ին:
«Tracinda» կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր «Survival Pictures» անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է: