
Իրանը հյուսիսային նահանգները երկաթուղու միջոցով Հայաստանին կապելու ծրագիր է մշակել
Իրանը հյուսիսային նահանգները երկաթուղու միջոցով Հայաստանին կապելու ծրագիր է մշակել,-իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ախունդին:
Իրանցի նախարարը, խոսելով ԻԻՀ հյուսիսային նահանգներում երկաթգծի հաղորդակցման ուղիների զարգացման ծրագրերի մասին, նշել է, որ Իրանը նպատակ ունի զարգացնել Ռաշթ-Զանջան-Թավրիզ երկաթուղային հաղորդակցության ուղին, որի միջոցով նշված տարածքները հնարավոր կլինի կապել Հայաստանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ: